Մատչելիության հղումներ

Անդրանիկ Քոչարյանի համոզմամբ, Ռոբերտ Քոչարյանը չի թողնում, որ Մարտի 1-ի գործը մտնի դատաքննական փուլ


Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանի համոզմամբ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը թույլ չի տալիս, որպեսզի Մարտի 1-ի գործը մտնի բուն դատաքննական փուլ։

«Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ Քոչարյանն ընդգծեց՝ դեռ պարզ չէ, թե դատաքննական փուլ մտնելուց հետո Ռոբերտ Քոչարյանը ո՞նց է մտնելու քաղաքականություն։ Նման հույսեր են արթնացել նախ Միացյալ Նահանգներում կատարված նախագահի փոփոխությունից հետո։

Անդրանիկ Քոչարյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև։

«Ազատություն» - Պարոն Քոչարյան, նախկին նախագահները, բարձրաստիճան պաշտոնյաները հանդիպել են և այդ 17-ի շրջանակում կրկին հանդիպում է եղել և փասորեն որոշել են շարունակել ցույցերը, շարունակել «Հայրենիքի փրկության շարժման» բողոքի ակցիաները։ Ի՞նչ կարող եք ասել այդ մասին, Դուք ի՞նչ հեռանկար եք տեսնում նրանց համար։

Անդրանիկ Քոչարյան․ - Ճիշտն ասած, տևական ժամանակ իրենք այդ օրակարգը ձևավորել են և որևէ հեռանկար չստացան հասարակության կողմից, դրա համար էլ անորոշ վիճակ առաջացավ։ Հիմա Դուք ասում եք նախկին նախագահներ, բայց ես համոզված եմ, որ առաջին նախագահն այդտեղ չկա և ինքն իր իմաստությամբ երբեք չի լինի այդտեղ, չի կարող լինել այդտեղ։ Հիմա մյուս երկու նախագահները՝ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, ես չգիտեմ իրենց հանդիպման արդյունքում ինչ են պայմանավորվել, բայց Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ ինքը մտնում է քաղաքականություն, և դատարանը, որտեղ քննվում էր Մարտի 1-ի գործը, չգիտեմ ինչո՞ւ, նրան տվեց հնարավորություն փետրվարի 3-ից մինչև ամսի 8-ը գնալ Մոսկվա։ Ես հասկանում եմ, որ Ռոբերտ Քոչարյանի համար Մոսկվա գնալ-գալը ինքը կներկայացնի, որ ինքն ունի միջազգային աջակցություն՝ հանձինս Ռուսաստանի Դաշնության։ Այդպես չի կարող լինել, իմ պատկերացմամբ, բայց Ռոբերտ Քոչարյանը նախ պետք է հնարավորություն ստեղծի, որպեսզի դատավարությունը մտնի դատաքննական փուլ, ինքը չի թողնում, և փաստաբաններն այսօր օգտվում են իրավական բացթողումներից, և դեռ պարզ չէ, թե դատաքննական փուլ մտնելուց հետո Ռոբերտ Քոչարյանը ո՞նց է մտնելու քաղաքականություն, և ասեց, որ «կրելու ենք»։

Ես ուզում եմ ասել, որ հայերեն շատ գեղեցիկ բառ կա քաղաքական՝ հաղթելու ենք, կրելը, կարա լինի տարբեր ուրիշ բաներ, բայց հաղթելու համար պետք է լինի հանրային ընկալում, իսկ մերժվածները՝ եթե մի անգամ մեր հասարակությունը մերժել է, այլևս դուռը չի բացելու որպեսզի ենթարկվի նույն ճանապարհն անցնելու հեռանկարին, որի արդյուքնում մեր երկիրը ոչ թե հզորացել, այլ տկարացել է։ Ավելին, սա շատ մեղմ եմ ասում, որովհետև նաև այս բացահայտումները շատ բան են բացահայտելու ապագայում, որովհետև, եթե նայենք մեր արտաքին պարտքի կառուցվածքը և նայենք այն բոլոր դղյակները, որոնք ծնվել են նրանց կառավարման ընթացքում, էդպես պատահական որևէ դղյակ, առանց կոռուպցիայի չէր կարող լինել, և ձևավորված կառույցները, որոնք այդ խնդրին միտված քայլեր պետք է անեն, արդեն ժամանակն է, որպեսզի իրենք գործնականում ցույց տան իրենց ուսումնասիրությունները և կոնկրետ քրեական գործերով պարտադրեն, որ այդ մարդիկ նույնպես ցույց տան, թե ինչ ճանապարհով են հարստացել, եթե դա ապօրինի հարստացման ճանապարհով է եղել։ Դա պետք է անմիջապես բռնագրավվի և վերադարձվի մեր պետական կարիքներին, այսինքն՝ բյուջե, որտեղ բացի քրեական հետապնդումից, մենք ունենք նաև բազմաթիվ չլուծված խնդիրներ նաև անվտանգության համակարգի համար, որի լուծման համար նաև անհրաժեշտ են այն միջոցները, որոնք պատկանում են հենց մեր երկրի ապագային։

«Ազատություն» - Բայց մենք այս մասին լսում ենք արդեն երեք տարի և ոչինչ չենք տեսնում։ Այսինքն՝ որևէ գործողություն, որևէ խոշոր բացահայտում առայժմ չենք տեսնում, պարոն Քոչարյան։ Մենք անվերջ լսումենք, որ այդ դղյակները և այլ, որ թալանել են․․․

Անդրանիկ Քոչարյան․ - Հիմա մենք զրուցում ենք, ես ասում եմ, որ էդ հեռանկարից պետք է ոչ միայն անընդհատ խոսենք, արդեն եկել է պահը, որ պետք է կոնկրետ արդյունքներ ցույց տանք հասարակությանը, և կոնկրետ այն բոլոր քրեական գործերը, որոնք Հատուկ քննչական ծառայությունն իր այս երկու տարվա ընթացքում իրականացրել է, լավ իմացեք, քրեական գործերից շատ-շատերը նույնիսկ հնարավոր չէ ուղարկել դատարան, այն դատարանները, որոնք քաղաքականացվել են, որպեսզի գոնե դատական պրոցեսի մեջ մենք իրավական լուծումներ տանք այս բոլոր խնդիրներին։ Բայց հիմա ոնց որ սառույցը տեղից շարժվել է, ես ուրախանում եմ այդ սառույցի շարժման մեջ շարժման հեռանկարը տեսնելուց, և վերջին հաշվով ընդամենը մեկ ամիս առաջ կալանքի սանկցիա ոչ մի դատավոր չէր տալիս, այն էլ ամենածանր մեղադրանքների պայմաններում։ Հիմա նույն Հատուկ քննչական ծառայության քննիչները, որոնք կոնկրետ քրեական գործերը քննել են, իսկ դրանք շատ ծավալուն են եղել, և ունեն բացահայտումներ, և որ ուղարկում են դատարան և դատավորը կոնկրետ մարդկանց, ըստ էության, չի տալիս հնարավորություն որպեսզի քննությունն ունենա իր տրամաբանական շարունակությունը և ավարտը։ Հիմա էդ խնդիրները պետք է լուծվեր չէ՞, և հիմա բռնել ենք լուծումների հստակ տեսանելի հեռանկարը, այդ տեսանելի հեռանկարն է, որ գոնե ուրախացնում է ինձ, ուրախացնում է շատերին, բայց մեկ է մեր հասարակությունը շոշափելի բան պետք է տեսնի՝ շատ, արդյունք պետք է տեսնի։

«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի փետրվարի 7-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG