Մատչելիության հղումներ

Արա Այվազյանը Լյուքսեմբուրգի իր պաշտոնակցին ներկայացրել է Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը


Հայաստսնի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել Լյուքսեմբուրգի իր պաշտոնակցի հետ, հայտնում է ԱԳՆ-ն:

Արա Այվազյանն ու Ժան Ասելբորնը մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգին առնչվող հարցերի շուրջ՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով գործնական քայլեր ձեռնարկելու առկա դինամիկան պահպանելու ուղղությամբ:

Տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցերի համատեքստում նախարար Այվազյանն իր գործընկերոջը ներկայացրել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը։ Հայաստանի ԱԳՆ ղեկավարը երախտագիտություն է հայտնել Ժան Ասելբորնին պատերազմի ընթացքում Լյուքսեմբուրգի սկզբունքային դիրքորոշման և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով արցախահայությանը ցուցաբերած հումանիտար աջակցության համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG