Մատչելիության հղումներ

Երկրաշարժ Շորժա գյուղի մոտ. այն զգացվել է Երևանում և մի քանի մարզում


Այսօր` ժամը 19:36-ին, ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 4.7 մագնիտուդով երկրաշարժ Հայաստան Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արևելք` օջախի 10 կմ խորությամբ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության` երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզում 5-6 բալ ուժգնությամբ, Կոտայքի, Տավուշի, Լոռու և Արարատի մարզերի բազմաթիվ բնակավայրերում՝ 4-6 բալ ուժգնությամբ, Երևան քաղաքում՝ 3 - 4 բալ ուժգնությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG