Մատչելիության հղումներ

Ռուսաստանը երկրից արտաքսել է եվրոպացի երեք դիվանագետների


ՌԴ ԱԳՆ շենքը, արխիվ
ՌԴ ԱԳՆ շենքը, արխիվ

Ռուսաստանի իշխանությունները երկրից արտաքսել են եվրոպացի երեք դիվանագետների։ ՌԴ արտգործնախարարությունը հայտնում է, որ Շվեդիայի, Լեհաստանի և Գերմանիայի դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցները մասնակցել են այս տարվա հունվարի 23-ին ի աջակցություն ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի բողոքի ցույցերին։

Ռուսաստանի իշխանությունները եվրոպացի դիվանագետներին արտաքսելու որոշում են կայացնում` Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի Մոսկվա կատարած այցի ֆոնին։

ՌԴ արտգործնախարարի հետ հանդիպման ընթացքում Բորելը կրկին բարձրաձայնել է Նավալնիին ազատ արձակելու անհրաժեշտության մասին:

XS
SM
MD
LG