Մատչելիության հղումներ

Արցախի ԱԳՆ-ն ողջունում է Հարավային Ավստրալիա նահանգի ընդունած բանաձևը


Արցախի միջազգային ճանաչման գործընթացում վերջին ձեռքբերումն է Հարավային Ավստրալիա նահանգի օրենսդիր մարմնի կողմից ԱՀ-ն ճանաչող և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սատարող բանաձևի ընդունումը, հայտարարում է Արցախի արտգործնախարարությունը:

«Կարևորում ենք, որ բանաձևում դատապարտվում են 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ թուրք-ադրբեջանական զինված ագրեսիան, Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունների շարունակվող հայատյացության քաղաքականությունն ու Արցախի օկուպացված տարածքներում հայկական մշակութային ժառանգության հետևողական ոչնչացումը, ինչպես նաև կոչ է արվում Ավստրալիայի դաշնային իշխանություններին ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը», - ասված է հայտարարության մեջ։

Ըստ Արտգործնախարարության` Արցախի անկախության միջազգային ճանաչումն առանցքային նշանակություն ունի նրա ժողովրդի՝ «իր հայրենի հողում ազատ, անվտանգ ու արժանապատիվ ապրելու և արարելու անհրաժեշտ պայմաններ ստեղծելու համար»։

«Այն նաև լրացուցիչ խթան կհանդիսանա ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության արդարացի և տևական կարգավորման համար», - շեշտում է ԱԳՆ-ն` հավելելով, որ կարգավորման հիմքում պետք է լինի Արցախի ժողովրդի կողմից ինքնորոշման իրավունքի իրացման փաստի ճանաչումն ու Արցախի տարածքների օկուպացիայի դադարեցումը։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG