Մատչելիության հղումներ

Արարատի մարզպետարանը հերքում է, թե վարչապետի հետ քննարկվել է Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու հարցը


Նիկոլ Փաշինյանն Արարատում խորհրդակցություն է անցկացնում, 3-ը փետրվարի, 2021թ․
Նիկոլ Փաշինյանն Արարատում խորհրդակցություն է անցկացնում, 3-ը փետրվարի, 2021թ․

Լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունը, թե փետրվարի 3-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արարատի մարզ կատարած այցելության ընթացքում քննարկվել է Տիգրանաշեն բնակավայրն առաջիկայում Ադրբեջանին հանձնելու մասին հարցը, իրականությանը չի համապատասխանում, հայտնում է Արարատի մարզպետարանը:

Ըստ հաղորդագրության, վարչապետի այցելության ժամանակ քննարկվել են բացառապես մարզում իրականացված և իրականացվելիք ծրագրերին վերաբերող հարցերի այն շրջանակը, որն ավելի վաղ ներկայացվել է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Մարզպետարանը խնդրում է ապատեղեկատվություն չտարածել և «զերծ մնալ ներքին և արտաքին թշնամիների շահերը սպասարկելուց»:

Հիշեցնենք՝ փետրվարի 3-ին վարչապետն այցելել է Արարատի մարզ և խորհրդակցություն անցկացրել։ Ըստ վարչապետի գրասենյակի, քննարկվել են 2020-ի արդյունքներն ու առաջիկայում նախատեսվող ծրագրերը։ Խորհրդակցությանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը, փոխմարզպետները, Դատախազության, Քննաչական կոմիտեի, Ոստիկանության, մարզային վարչությունների, Զինված ուժերի համապատասխան ստորաբաժանման ղեկավարները և պաշտոնատար այլ անձինք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG