Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հաղորդում է, որ հինգշաբթի օրը Աղդամի տարածքում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով զոհվել է ադրբեջանական բանակի մեկ զինծառայող, ևս երկուսը վիրավորվել են։
Պաշտոնական աղբյուրը չի հստակեցնում պայթյունի պատճառները, միայն նշվում է, որ միջադեպի առնչությամբ հարուցվել է քրեական գործ։
Հիշեցնենք՝ Աղդամի շրջանում է գտնվում Արցախում հրադադարի դիտարկման ռուս-թուրքական կենտրոնը, որի անվտանգությունը, ինչպես նշվում է, ապահովում են ադրբեջանցի զինծառայողները։