Մատչելիության հղումներ

Վարչապետն ու Շվեդիայի դեսպանն անդրադարձել են ԼՂ հակամարտության կարգավորմանը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի Պատրիկ Սվենսոնին, հայտնում են կառավարությունից:

Դեսպանի խոսքով՝ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակում Շվեդիան մեծապես կարևորում է Հայաստանում բարեփոխումների օրակարգի կյանքի կոչումը, այդ թվում՝ բիզնես միջավայրի բարելավման, արդարադատության, մարդու իրավունքների պաշտպանության և այլ ուղղություններով:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել Շվեդիայի կառավարությանը՝ ԼՂ հարցում հավասարակշռված դիրքորոշում ցուցաբերելու համար և նշել, որ Հայաստանի օրակարգում առաջնահերթություն է հումանիտար խնդիրների լուծումը, մասնավորապես գերիների վերադարձի ապահովումը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հայկական կողմը պատրաստ է ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: Միաժամանակ, կառավարության ղեկավարն ընդգծել է Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության պահպանության գործում միջազգային վերահսկողության անհրաժեշտությունը՝ տարբեր մեխանիզմների միջոցով:

Դեսպան Սվենսոնի խոսքով՝ Շվեդիան իր աջակցությունն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ խաղաղ գործընթացն ակտիվացնելու և հիմնախնդրի համապարփակ կարգավորմանը հասնելու գործում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG