Մատչելիության հղումներ

Միանվագ և ամսական դրամական աջակցություն կտրամադրվի Շուռնուխում և Որոտանում անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին


Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում գտնվող և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակելի անշարժ գույքի հասցեում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված, սակայն նույն բնակավայրի այլ հասցեում հաշվառված քաղաքացիների օգնության միջոցառումը:

Ըատ Կառավարության, միանվագ և ամսական դրամական օգնությունը վճարելու է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ Սյունիքի մարզպետարանից ստացված տվյալների հիման վրա՝ դրանք համադրելով բնակչության պետական ռեգիստրի, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված՝ մահվան ակտերի գրացման վերաբերյալ տվյալների հետ:

Միանվագ և ամսական դրամական օգնության գումարը վճարվելու է անկանխիկ եղանակով՝ շահառուի (անչափահաս երեխայի դեպքում՝ ծնողի կամ խնամակալի) բանկային հաշվին փոխանցելու միջոցով։

Միջոցառման իրականացման համար անհրաժեշտ է շուրջ 35 մլն դրամ, որը կհատկացվի 2021-ի պետբյուջեով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին, ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG