Մատչելիության հղումներ

Նախարարի պնդմամբ՝ հետպատերազմական Արցախում այս պահին որևէ սոցիալական և հումանիտար խնդիր չկա


Հետպատերազմական Արցախում այս պահին որևէ սոցիալական և հումանիտար խնդիր չկա, այսօր Ազգային ժողովի ամբիոնից վստահեցրեց Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:

«Դրա մասին ամենաամեծ փաստը նա է, որ նոյեմբերի 10-ին Արցախում մնացել էր մի քանի հարյուր արցախցի, իսկ այսօր Արցախի բնակչության թիվն ավելին է քան 100 հազարը։ Այսօր Արցախ են վերադարձել բոլոր այն արցախցիները, ովքեր այնտեղ ունեն մշտական բնակության վայր։ Կորցրած տարածքների բնակչությունից 5 հազարից ավել բնակիչ նույնպես իր բնակությունը շարունակում է անցկացնել Արցախում», - ասաց նախարարն՝ ընդգծելով՝ պատերազմից հետո ավերված բոլոր ենթակառուցվածքները վերականգնված են՝ գազամատակարարում, էլեկտրամատակարարում, կապ։

Միևնույն ժամանակ նախարարը նշեց, որ այս պահին Արցախի կորցրած տարածքներից մոտ 20 հազարից ավելի քաղաքացիներ իրենց ժամանակավոր բնակությունը հաստատել են Հայաստանում։

«Բայց կարող եմ փաստել, որ պատերազմի առաջին օրվանից սկսած չկա մի արցախցի, որը չունենա ժամանակավոր կացարան, ունենք միջոցառումներ՝ այն անձինք, ովքեր բնակվում են այստեղ, փոխհատուցել իրենց ժամանակավոր բնակության ծախսերը», - ասաց Առաքելյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG