Մատչելիության հղումներ

Լևոն Արոնյանն առաջիկա օրերին հանդես կգա հայտարարությամբ


Լևոն Արոնյանն առաջիկա օրերին հանդես կգա հայտարարությամբ, «Ազատությանն» ասաց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը:

«Ես իր հետ երեկ խոսել եմ, ասաց՝ «այս երկու օրը գրառում կանեմ», այլ տեղեկություն ինքս էլ չունեմ», - ասաց Լպուտյանը։

Նշենք, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի, շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանը հայտարարել է, թե հրաժարվել է այսուհետ հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո և պատրաստվում է մեկնել Միացյալ Նահանգներ՝ մշտական բնակության։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG