Մատչելիության հղումներ

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.25 տոկոսային կետով


Փետրվարի 2-ի նիստում Կենտրոնական բանկի (ԿԲ) խորհուրդը որոշել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 5.5 տոկոս: Այդ մասին տեղեկացնում է Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը։

ԿԲ-ն նաև նշում է, որ բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվել է 7 տոկոս, ԿԲ-ի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 4 տոկոս:

Վերջին ամիսներին հայկական դրամի փոխարժեքը նվազել է՝ 490-ից հասնելով 520-ի մեկ դոլարի դիմաց։ Կենտրոնական բանկը դեկտեմբերի կեսերին արդեն 1 տոկոսով բարձրացրել էր վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ինչպես նաև այլ գործառնություններ է իրականացնում՝ ֆինանսական շուկան ցնցումներից զերծ պահելու համար։

XS
SM
MD
LG