Վարչապետի որոշմամբ Գարիկ Սարգսյանը նշանակվել է Հայաստանի պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ, հայտնում է կառավարության կայքէջը:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ Նարեկ Բաբայանն ազատվել է այս պաշտոնից: Բաբայանը, հիշեցնենք, այսօր ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր, որ պաշտոնը թողնելու դիմում է ներկայացրել։
Նշենք, որ Գարիկ Սարգսյանը դեկտեմբերի սկզբին ազատվեց Արարատի մարզպետի պաշտոնից, իսկ մարզը ղեկավարում էր 2018 թվականի հունիսից: