Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 125-ով, բուժվածներինը՝ 205-ով, գրանցվել է մահվան ևս 9 դեպք


Հայաստանում երեկ կատարվել է 1957 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 125 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ` առողջացածների թիվն ավելացել է 205-ով, գրանցվել է 9 մահվան դեպք:

Այսօր` ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 167 հազար 26 դեպք, որոնցից 157 հազար 519-ը` առողջացած, 3080-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5658 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 648 հազար 520 թեստավորում:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 769 է:

XS
SM
MD
LG