Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք՝ հասնելով 2326 -ի: Վարակակիրները նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ են, հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը:
Երեկ կատարվել է 41 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 19 հազար 240-ի:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 25 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Գրանցվել է մահվան 31 դեպք: