Մատչելիության հղումներ

Թուրքիայից Ռուսաստան է ուղևորվել առաջին բեռնատար շարժակազմը՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծով


Ադրբեջան - Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու հանդիսավոր բացումը, Բաքու, 30-ը հոկտեմբերի, 2017թ․
Ադրբեջան - Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու հանդիսավոր բացումը, Բաքու, 30-ը հոկտեմբերի, 2017թ․

Այսօր Թուրքիայից Ռուսաստան է ուղևորվել առաջին բեռնատար շարժակազմը՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծով։

«Գնացքը ճանապարհ է ընկել Անկարայից դեպի Ռուսաստանի Վորսինո կայարան, ակնկալվում է, որ 4650 կմ ճանապարհն այն կանցնի 8 օրում», - հայտարարել է ադրբեջանական կողմը։

Տրանսպորտային հանգույցը, որը միավորում է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի երկաթուղային ցանցերը, շահագործման է հանձնվել 2017 թվականի հոկտեմբերին: Երկաթգծի ընդհանուր երկարությունը կազմում է 826 կիլոմետր, սկզբնական շրջանում նախատեսվում է դրանով տարեկան 6,5 միլիոն տոննա բեռ տեղափոխել, հետագայում այդ ցուցանիշը բազմապատկել՝ հասցնելով տարեկան 22 միլիոն տոննայի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG