Մատչելիության հղումներ

Վերջին շաբաթվա ընթացքում կորոնավիրուսային հիվանդացությունն առավել բարձր է եղել Տավուշում, Սյունիքում, Լոռիում և Երևանում


Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ նոր կորոնավիրուսային վարակով հիվանդացության վերլուծության արդյունքում պարզվել է, որ վերջին շաբաթվա ընթացքում հիվանդացությունն առավել բարձր է եղել Տավուշի, Սյունիքի, Լոռու մարզերում և Երևանում:

Հիվանդության (COVID-19) տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է բնակչությանը՝ բարձրացնել զգոնությունն անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ.

• եթե տանն ունեք կորոնավիրուսային հիվանդությամբ կասկածելի կամ հաստատված դեպք, շփվելիս պահպանե՛ք առնվազն 1.5մ հեռավորություն,

• կրե՛ք դիմակ, հնարավորինս խուսափե՛ք մարդաշատ վայրերից և մարդկային կուտակումներից,

• տնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպություններ հաճախելիս՝ խանութ, վարսավիրանոց, մեծածախ առևտրի կենտրոններ և այլն) պարտադիր պահպանե՛ք սոցիալական հեռավորություն, կրե՛ք դիմակ, մակերեսների հետ շփումից հետո ախտահանե՛ք ձեռքերը 70 տոկոսանոց ալկոհոլային հիմքով ախտահանիչով կամ լվացվե՛ք օճառով,

• սովորեցրե՛ք Ձեր երեխային հիգիենայի կանոնները և հետևե՛ք վերջիններիս պահպանմանը,

• սուր շնչառական հիվանդության ախտանշաններ (ջերմություն, հազ, հարբուխ) ի հայտ գալու դեպքում` անմիջապես կապվե՛ք Ձեր պոլիկլինիկայի բժշկի (թերապևտի կամ մանկաբույժի) հետ:

Նշենք, որ Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 59-ով, բուժվածներինը՝ 265-ով, գրանցվել է մահվան ևս 2 դեպք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG