Մատչելիության հղումներ

Վարչապետը տեսակցել է 70 օր անհայտության մեջ գտնվելուց հետո հայրենիք վերադարձած զինծառայողներին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Այրվածքաբանության ազգային կենտրոն և տեսակցել ապաքինման փուլում գտնվող ժամկետային զինծառայողներին, ովքեր 2020 թվականի դեկտեմբերի 20-ին հայրենիք են վերադարձել շուրջ 70 օր անհայտության մեջ գտնվելուց հետո:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ բուժանձնակազմը վարչապետին ներկայացրել է զինծառայողների առողջական վիճակն ու ապաքինման ընթացքը:

Նիկոլ Փաշինյանը զրուցել է զինծառայողների հետ, մաղթել շուտափույթ ապաքինում և շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG