Մատչելիության հղումներ

Պետք է լավատեսությամբ զինվել ապագա անվտանգային միջավայրը կառուցելու համար, ՊՆ-ում ասել է Փաշինյանը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Զինված ուժերի կազմավորման 29-ամյակի կապակցությամբ այսօր այցելել է Պաշտպանության նախարարություն, հանդիպել Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին:

Պետք է կարողանալ նայել ապագային և պետք է կարողանալ ապագային նայել լավատեսորեն, ասել է Փաշինյանը։

«Պետք է կարողանանք ինքներս մեզ հարց տալ, թե ի՞նչն այնպես չենք արել, որպեսզի մեր երկրի և մեր բանակի դիմակայությունն ավելի բարձր մակարդակի լիներ։ Այս հարցերին պետք է առերեսվենք, և սա առաջիկա մեր ամենակարևոր անելիքն է։ Սա մի աշխատանք է, որը փաստացի սկսել է իրականացվել և արդյունավետությունից է կախված մեր երկրի անվտանգության մարտահրավերների հետագա սպասարկումը», - նշել է վարչապետը։

Փաշինյանն ընդգծել է՝ Հայաստանի Հանրապետության, Արցախի, հայ ժողովորդի անվտանգությունն ինչպես նախկինում, այնպես էլ այսօր շարունակում է մնալ բացարձակ առաջնահերթություն և այդ անվտանգության ապահովման թիվ մեկ գործիքը Հայաստանի բանակն է, Հայաստանի զինված ուժերը։

«Մեր երկրի անվտանգության համատեքստում անելիքն ու աշխատանքն առաջին հերթին մերն է: Մենք այդ աշխատանքը պետք է կատարենք անհոգնել, առանց ընկճվելու և առանց հոռետեսության: Մենք պետք է լավատեսությամբ զինվենք մեր ապագա անվտանգային միջավայրը կառուցելու համար», - իր շնորհավորական խոսքում մասնավորապես նշել է Փաշինյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG