Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 242-ով, բուժվածներինը՝ 592-ով, գրանցվել է մահվան ևս 11 դեպք


Բուժաշխատող, շտապ բուժօգնության ավտոմեքենա երևանյան հիվանդանոցներից մեկի մոտ, արխիվ
Բուժաշխատող, շտապ բուժօգնության ավտոմեքենա երևանյան հիվանդանոցներից մեկի մոտ, արխիվ

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 242-ով՝ հասնելով 166 հազար 669-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 11 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 592-ով և հասել 156 հազար 645-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 1980 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 643 հազար 606-ի:

Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 3 հազար 67-ի, ևս 762 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 6 հազար 195 մարդ։

XS
SM
MD
LG