Մատչելիության հղումներ

Պուտին․ «Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ հայտարարությունը հետևողականորեն կյանքի է կոչվում»


«Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ Լեռնային Ղարաբաղի հարցով 2020 թվականի նոյեմբերին ընդունած հայտարարությունը հետևողականորեն կատարվում է», - «Դավոսյան շաբաթի» շրջանակներում այսօր ունեցած հեռավար ելույթում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Այժմ միջազգային հանրության առջև [հակամարտությունից] տուժած շրջաններին աջակցության խնդիրն է դրված։ Հարկավոր է լուծել փախստականների վերադարձի, ավերված ենթակառույցների վերականգնման, պատմական, կրոնական ու մշակութային հուշարձանների պաշտպանության հարցերը», - հայտարարել է Ռուսաստանի նախագահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG