Մատչելիության հղումներ

Հայ-ադրբեջանական շփման գծի երկայնքով օպերատիվ իրավիճակը չի փոփոխվել, միջադեպեր չեն արձանագրվել, հայտնում է ՀՀ ՊՆ-ն


Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրը Երևանում
Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրը Երևանում

Հունվարի 26-ին և 27-ին Հայաստանի պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ իրավիճակը չի փոփոխվել, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, տեղեկացնում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը:

Նախարարությունը նշում է, որ Ազգային անվտանգության ծառայությունից (ԱԱԾ) ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս միջադեպեր չեն արձանագրվել:

«ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահ­մա­նային իրավիճակը սահ­մա­նա­գո­տու ամբողջ երկայնքով և կատարում առաջադրված խնդիրները», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG