Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի այսօրվա հրամանագրով՝ ոստիկանության գնդապետ Արտեմ Հարությունյանը նշանակվել է Արցախի Ոստիկանության պետ։
Մեկ այլ հրամանագրով՝ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ծառայության գնդապետ Մեխակ Արզումանյանը նշանակվել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն։
Այս մասին հաղորդում է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Նշենք, որ օրերս Արայիկ Հարությունյանի հրամանագրով Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը և ոստիկանությունը ներառվել են Ներքին գործերի նախարարության կազմում։