Մատչելիության հղումներ

Առաջիկա ամիսներին Թուրքիան Bayraktar-ներ կմատակարարի Ուկրաինայի նավատորմին


Ուկրաինայի Ռազմածովային ուժերը այս տարի թուրքական արտադրության Bayraktar անօդաչու թռչող սարքեր կստանան։ Օդեսայում կայացած բանակցությունների ընթացքում նման պայմանավորվածություն են ձեռք բերել Ուկրաինայի ռազմածովային ուժերի հրամանատար Ալեքսեյ Նեիժպապուն և անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ զբաղվող թուրքական Baykar Makina ընկերության ղեկավար Լյութֆի Հալուք Բայրաքթարը։

«Որպես աջակցություն Ուկրաինային կտրամադրվեն նորագույն տեխնոլոգիաները», - հայտարարել է Բայրաքթարը՝ ընդգծելով, որ սպառազինության վաճառքին զուգահեռ իր ղեկավարած ընկերության մասնագետները ուկրաինական կողմին կներկայացնեն նաև անօդաչու թռչող սարքերի շահագործման ընթացքում կուտակած փորձը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG