Մեկնարկել է Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանի և Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի առանձնազրույցը, տեղեկացնում է Հայաստանի արտգործնախարարությունը։
Իրանի արտգործնախարարը Հայաստան է ժամանել երեքշաբթի ուշ երեկոյան՝ տարածաշրջանային այցի շրջանակում։
Նախատեսվում է Զարիֆի հանդիպումները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Իրանի ԱԳ նախարարը տարածաշրջանային ուղևորությունը սկսել է Բաքվից, Երևան է ժամանել Մոսկվայից, նախատեսվում են նրա այցերը նաև Թբիլիսի և Անկարա։