Այսօր Երևան կժամանի Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան Բատիստ Լըմուանը:
Ֆրանսիայի դեսպանության հաղորդագրության համաձայն՝ պետքարտուղարը Հայաստանում կլինի երկօրյա աշխատանքային այցով: Նախատեսվում են հանդիպումներ Հայաստանի իշխանությունների հետ:
Այցի շրջանակում Ժան Բատիստ Լըմուանը կայցելի Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրի ապագա շենքի շինհրապարակ: