Մատչելիության հղումներ

Նավալնիի կալանքի դեմ բողոքի հայցը դատարանը լսելու է հունվարի 28-ին


Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի օգնական Լեոնիդ Վոլկովը Թվիթերում այսօր գրել է, որ Նավալիին կալանելու դատարանի որոշման դեմ բողոքի հայցը վերաքննիչը դատարանը լսելու է հունվարի 28-ին։

Ռուսաստանում թունավորված Ալեքսեյ Նավալնին Գերմանիայում բուժվելուց հետո հունվարի 17-ին վերադառնալով Մոսկվա անմիջապես ձերբակալվել էր օդանավակայանում։ Հաջորդ օրը ոստիկանական բաժանմունքում անցկացված դատական նիստում նա դատապարտվել է 30 օրվա նախնական կալանքի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG