Մատչելիության հղումներ

«Իմ քայլը» Սահմանադրության փոփոխության հարցով այսօր ԱԺ-ում նիստ է հրավիրել


Խորհրդարանի նիստերից մեկն, արխիվ
Խորհրդարանի նիստերից մեկն, արխիվ

Ազգային ժողովի իշխող «Իմ քայլը» խմբակցությունը մտադիր է փոխել Սահմանադրությունը, որպեսզի հնարավոր լինի լուծարել Ազգային ժողովն՝ առանց վարչապետի հրաժարականի։

Խմբակցությունն այս գաղափարը քննարկելու համար այսօր Ազգային ժողովում նիստ է հրավիրել։

«Իմ քայլից» Վահագն Հովակիմյանը նախքան նիստի մեկնարկն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ սա դեռ գաղափար է, այսօր կքննարկեն, նոր վերջնական որոշում կկայացնեն։

Սահմանադրական փոփոխության այս նախագիծն ընդունելու համար անհրաժեշտ է 88 պատգամավորի ձայն, իսկ խմբակցությունը նոյեմբերի եռակողմ հայտարարությունից հետո ունի 83 պատգամավոր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG