Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր տանն այսօր հյուրընկալել է Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին հայտնում են Տեր-Պետրոսյանի առաջնորդած Հայ ազգային կոնգրեսից:
Շուրջ մեկուկես ժամ տևած զրույցի ընթացքում շոշափվել են հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում՝ Ադրբեջանում պահվող ռազմագերիների վերադարձի հրատապ անհրաժեշտությունը, ինչը մեծապես կնպաստի թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում հասարակական տրամադրությունների բարելավմանը և տարածաշրջանային կարգավորման հետագա քայլերի հստակեցմանը: