Մատչելիության հղումներ

Թուրքիան կարտադրի Спутник V վակցինան


Спутник V ռուսական արտադրության պատվաստանյութը, արխիվ
Спутник V ռուսական արտադրության պատվաստանյութը, արխիվ

«Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ, Թուրքիան և Ռուսաստանի ուղիղ ներդրումների հիմնադրամը կնքել են պայմանագիր, որով թուրքական ընկերությունները կարտադրեն կորոնավիրուսի դեմ Спутник V տեսակի ռուսական պատվաստանյութը:

Ենթադրվում է, որ թուրքերը տարեկան կարտադրեն այդ վակցինայի միլիոնավոր դեղաչափեր:

Թուրքական արտադրության Спутник V-ը ոչ միայն կօգտագործվի ներքին սպառնամ համար, այլև կարտահանվի:

Спутник V տեսակի պատվաստանյութը գրանցված է Ռուսաստանում, Հունգարիայում, Բելառուսում, Արգենտինայում, Սերբիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Բոլիվիայում, Ալժիրում, Պաղեստինում, Վենեսուելայում, Պարագվայում և Թուրքմենստանում:

Այժմ իրագործվում է Спутник V-ն Եվրոպական միությունում գրանցելու ընթացակարգը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG