Մատչելիության հղումներ

Ադրբեջանում ահաբեկչության մեջ են մեղադրվում Ղարաբաղյան պատերազմին մասնակցած երկու հայազգի լիբանանցիներ


Ադրբեջան - Բանտ Բաքվում, արխիվ
Ադրբեջան - Բանտ Բաքվում, արխիվ

Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել Լիբանի երկու քաղաքացիների դեմ՝ Լեռնային Ղարաբաղի պատերազմին մասնակցելու համար, հայտնում է «Թուրան» գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի իրավապահ մարմիններում իր աղբյուրները։

Լրատվամիջոցի տվյալներով՝ Հակոբ Աբրահամի Թերզյանը և Հակոբ Խաջիրյանը մեղադրվում են մի շարք ծանր հանցանքներում, այդ թվում՝ ահաբեկչության մեջ։

Թե երբ և ինչ պայմաններում են ձերբակալվել Լիբանանի ազգությամբ հայ քաղաքացիները, ինչպես նաև այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG