Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը մտադիր է երկարաձգել ռազմավարական հարձակողական սպառազինության սահմանափակման պայմանագիրը Ռուսաստանի հետ


ԱՄՆ - Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսաքին ասուլիսի ժամանակ, 20-ը հունվարի, 2021թ․
ԱՄՆ - Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսաքին ասուլիսի ժամանակ, 20-ը հունվարի, 2021թ․

Միացյալ Նահանգների իշխանությունները մտադիր են հինգ տարով երկարացնել ռազմավարական հարձակողական սպառազինության հետագա նվազեցմանն ու սահմանափակմանը վերաբերող միջոցառումների մասին պայմանագիրը Ռուսաստանի հետ, երեկ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսաքին։

Ավելի վաղ The Washington Post թերթն էր գրել այս մասին՝ վկայակոչելով ամերիկյան նոր վարչակազմի իր աղբյուրները:

ԱՄՆ-ը կարծում է, որ երկարաձգումը հատկապես կարևոր է ՝ հաշվի առնելով Վաշինգտոնի և Մոսկվայի միջև առկա լարվածությունը:

Փսաքին, սակայն, չի պարզաբանել ՝ արդյո՞ք ամերիկյան կողմը հայտնել է Մոսկվային համաձայնագիրը հինգ տարով երկարաձգելու ցանկության մասին:

Ռուսաստանը և ԱՄՆ-ը պայմանագիրը ստորագրել են 2010 թվականին: Այն ուժի մեջ է մինչև 2021-ի փետրվարի 5-ը, եթե չփոխարինվի այլ պայմանագրով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG