Մատչելիության հղումներ

Դատարանը բավարարել է Ջհանգիրյանի հայցը` ապօրինի ճանաչել Քոչարյանի հրամանագիրը


Այսօր Վարչական դատարանը բավարարել է գլխավոր դատախազի նախկին տեղակալ, Հայ ազգային կոնգրեսի նախկին պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի հայցը ամբողջությամբ, հայտնում է ՀԱԿ իրավական հարցերով ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը:

«Վճռով անվավեր ճանաչեց Ռոբերտ Քոչարյանի` պաշտոնից ազատելու ու դասային աստիճանից զրկելու ապօրինի հրամանագրերը», - գրել է Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում։

Նախկին պաշտոնյան, ում «Իմ քայլը» խմբակցությունն այսօր առաջադրել է Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուի պաշտոնում, ՀՀ վարչական դատարանից պահանջում էր առ ոչինչ ճանաչել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրերը, որով 2008-ին զրկվել էր գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից, ինչպես նաև արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանից:

Հիշեցնենք` Ջհանգիրյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու և դատախազության համակարգից հեռացնելու միջնորդությամբ Ռոբերտ Քոչարյանին դիմել էր այդ ժամանակ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:

Որպես իր միջնորդության հիմնավորում նա մատնանշել էր, որ Գագիկ Ջհանգիրյանը «կոպտորեն խախտել է» «Դատախազության մասին» օրենքի պահանջը, որով դատախազներին արգելվում է զբաղվել քաղաքականությամբ:

Նույն օրը ավելի վաղ Ջհանգիրյանը հայտարարել էր Կոնգրեսի առաջնորդ և առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին սատարելու մասին` ելույթ ունենալով ընդդիմության հանրահավաքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG