Մատչելիության հղումներ

Ըստ ՌԴ ՊՆ-ի, մինչ օրս անհետ կորածների հարցով Արցախում տեղակայված խաղաղապահներին է դիմել ավելի քան 2 հազար մարդ


Խաղաղապահներն Արցախում
Խաղաղապահներն Արցախում

Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսաստանյան զորախմբի կողմից Ստեփանակերտում ստեղծված Քաղաքացիների ընդունելության կետ է դիմել ռազմական գործողությունների ընթացքում անհետ կորած հայ զինծառայողների ավելի քան 2 հազար ազգական, հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Ռուսաստանյան ռազմական գերատեսչության կողմից այսօր տարածած տեսանյութում պատկերված է Ստեփանակերտում գործող այդ կենտրոնը ինչպես նաև դրան կից գործող թեժ գծի աշխատանքը։

Գերատեսչության տվյալներով, ընդհանուր առմամբ անհետ կորածների հարցով մինչ օրս իրենց է դիմել 2 հազար 320 մարդ, որոնցից 575-ը թեժ գծի միջոցով։

«Անհետ կորած անձանց տվյալները հավաքագրվում են խաղաղապահների կողմից՝ փոխանցվելով որոնողական խմբերին։ Որոնողական աշխատանքները իրականացվում են Խաղաղապահ զորախմբի կողմից՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ինչպես նաև ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ», - նշված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG