Հունվարի 20-ին կատարվել է 56 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 9 նոր դեպք, հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։
Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 հազար 266 դեպք, որոնցից 31-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 33 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Կատարվել է 18 հազար 751 թեստավորում: