Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հունվարի 20-ին եղել է Հայաստանի ԶՈՒ հատուկ նշանակության զորամասերից մեկում:
Ըստ նախարարության հաղորդագրության, Հարությունյանը շրջել է զորամասի շենք-շինություններում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին և առաջիկա անելիքներին:
Զորամասի հրամանատարությունը պաշտպանության նախարարին զեկուցել է ծառայության, վերափոխումների գործընթացի, ինչպես նաև նախատեսվող համալրումների մասին:
Վաղարշակ Հարությունյանն, ինչպես նշում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը, կարևորել է զորքերի և, մասնավորապես, հատուկ ջոկատայինների ամենօրյա պատրաստությունը և մարտունակության ամրապնդումը: Նախարարը կարևորել է նաև հրամանատարների պատրաստման հարցում բարձրագույն կրթության գործոնը` որպես առաջնահերթություն նշելով ուսումնառությունը լավագույն ռազմական ակադեմիաներում: