Մատչելիության հղումներ

Հայաստանում կան փակ ճանապարհներ, Լարսը բաց է միայն մարդատար մեքենաների համար՝ ռուսական կողմում կուտակված է 820 բեռնատար


Հայաստանի ավտոճանապարհներից մեկը ձմռանը, արխիվ
Հայաստանի ավտոճանապարհներից մեկը ձմռանը, արխիվ

Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, հաղորդում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ)։

Հաղորդագրության համաձայն՝ Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ են բոլոր տրանսպորտային միջոցների համար։

Վայոց ձորի մարզի Չիվա-Ելփին ավտոճանապարհը, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը և Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են։

Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Սպիտակի և Ստեփանավանի ոլորաններում, Տիգրանաշենի ոլորանների վերին հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց։

ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ներքին գործերի նախարարության ԱԻ դեպարտամենտից և Ռուսաստանի ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից Հայաստանի ԱԻՆ-ի ստացած տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար, ռուսական կողմում կա կուտակված 820 բեռնատար ավտոմեքենա:

XS
SM
MD
LG