Մատչելիության հղումներ

Հայ-ադրբեջանական սահմանին միջադեպեր չեն գրանցվել, հայտնում է ՊՆ-ն


Հունվարի 19-ին և 20-ի առավոտյան Հայաստանի պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով կայուն օպերատիվ իրավիճակը պահպանվել է, միջադեպեր չեն արձանագրվել, տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը:

Ազգային անվտանգության ծառայությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:

Պաշտպանական գերատեսչությունից փոխանցում են, որ Զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով և կատարում առաջադրված խնդիրները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG