Մատչելիության հղումներ

ՊՆ. Սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվել է պահպանվել կայուն օպերատիվ իրավիճակ


Հունվարի 18-ին և 19-ի առավոտյան Հայաստանի պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվել է պահպանվել կայուն օպերատիվ իրավիճակ, միջադեպեր չեն արձանագրվել, հաղորդում է Պաշտպանության նախարարությունը:

ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:

Նշվում է, որ ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վստահորեն վերահսկում են սահ­մա­նային իրավիճակը սահ­մա­նա­գո­տու ամբողջ երկայնքով և կատարում առաջադրված խնդիրները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG