Միացյալ Նահանգների ընտրյալ նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողության փորձը երեկ ընդհատել է տագնապի ազդանշանը: Պարզվել է, որ պատճառը Կապիտոլիումի հարակից թաղամասում փոքր հրդեհն է եղել: Այդուհանդերձ, միջոցառման բոլոր մասնակիցները տարհանվել են:
Բայդենն ինքը չի մասնակցել փորձին: Մասնակիցների թիվը արարողությանը, որը պետք է տեղի ունենա Կապիտոլիումի աստիճաններին վաղը, արդեն կրճատվել է՝ կորոնավիրուսի համաճարակի հետ կապված սահմանափակումների պատճառով:
ԱՄՆ մայրաքաղաքում իրավիճակը լարված է: Ազգային գվարդիայի հազարավոր զինվորներ Վաշինգտոն են բերվել: