Մատչելիության հղումներ

Ջերմուկից 10 կմ արևմուտք երեկ երեկոյան երկրաշարժ է գրանցվել


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Երեկ երեկոյան 1.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքից 10 կիլոմետր արևմուտք, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալլ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը երկրաշարժը գրանցել է տեղական ժամանակով ժամը 18:12 (Գրինվիչի ժամանակով՝ 14:12), հյուսիսային լայնության 39.80 աստիճան և արևելյան երկայնության 45.55 աստիճան աշխարհագրական կոորդինատներով, օջախի 10 կմ խորությամբ։

Երկրաշարժը զգացվել է Վայոց ձորի մարզի Հերհեր և Կարմրաշեն գյուղերում՝ 2-3 բալլ ուժգնությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG