Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 263-ով՝ հասնելով 164 հազար 235 -ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 13 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում գերատեսչության հրապարակած տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 295-ով և հասել 152 հազար 615-ի:
Իրականացվել է 1 հազար 638 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 620 հազար 704-ի:
Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 2 հազար 987-ի, ևս 728 վարակակիր, ըստ ԱՆ-ի, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 7 հազար 905 մարդ։