Մատչելիության հղումներ

Պուտինը ԱԽ խորհրդի անդամներին ներկայացրել է Փաշինյանի ու Ալիևի հետ հանդիպման արդյունքները


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ խորհրդակցությանը ներկայացրել է Փաշինյանի ու Ալիևի հետ հունվարի 11-ին Մոսկվայում կայացած հանդիպման արդյունքները։ Այս մասին հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը։

Հաղորդվում է, որ խորհրդակցությանը քննարկվել են նաև Ռուսաստանի ներքին ու արտաքին քաղաքականության հրատապ այլ հարցեր։

Հեռավար խորհրդակցությանը մասնակցել են Ռուսաստանի վարչապետը, խորհրդարանի երկու պալատների նախագահները, ԱԽ նախագահի տեղակալը, նախագահի վարչակազմի ղեկավարը, Անվտանգության խորհրդի քարտուղարը, ԱԳՆ, ՆԳՆ, ՊՆ նախարարները, անվտանգության դաշնային ծառայության ղեկավարը, արտաքին հետախուզության ծառայության տնօրենը, նախագահի հատուկ ներկայացուցիչը բնապահպան ու տրանսպորտի հարցերով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG