Այսօր Արցախում կատարված թեսթավորումների արդյունքում Ասկերանի շրջանի Նորագյուղ և Հովսեփավան համայնքերում բացահայտվել է կորոնավիրուսի օջախ: Վերջին օրերին կատարվել է 261 թեստավորում, որից հիշյալ համայնքների բնակիչների մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 143 նոր դեպք, հայտնում է Առողջապահության նախարարությունը:
Նշված համայնքներում սահմանվել է մասնակի կարանտին, կիրառվում են ելքի և մուտքի սահմանափակումներ:
Արցախի առողջապահական գերատեսչության հաղորդմամբ`
ընդհանուր առմամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2174 դեպք, որոնցից 31-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 36 վարակակիր: Կատարվել է 18 հազար 184 թեստավորում: