Մատչելիության հղումներ

Վերջին 2 օրերին մարտական գործողությունների տարածքներում որոնողական աշխատանքները դադարեցված են, հայտնում են ԱԻՊԾ-ից


Վերջին 2 օրերին մարտական գործողությունների տարածքներում որոնողական աշխատանքները դադարեցված են, «Ազատության» հետ զրույցում հայտնեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյան։

«Ադրբեջանական կողմն ասաց, որ այս պահին աշխատանքներ են իրականացնում և հավանաբար մենք էլ որպես թշնամական կողմ չեն ուզում, որ տեսնենք այդ ամենը, բայց ասացին, որ կշարունակվի հաջորդ օրը», - նշեց Թադևոսյանը։

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետը հայտնեց, որ որոնողական աշխատանքները վերջին անգամ իրականացվել են երկու օր առաջ՝ Արցախի հարավային շրջանում և հյուսիսարևելյան շրջանում։ «Նկատի ունեմ Հադրութում, Ջաբրայիլում և Մատաղիս, Թալիշ ուղղություններում, ինչպես նաև Քարինտակում։ Վերջին տվյալներով զինծառայողների աճյուններ չհայտնաբերվեցին, վերջին տվյալը քարինտակցի 58-ամյա կինն էր՝ Ալվարդ Թովմասյանի աճյունը հայտնաբերվեց», - ասաց Թադևոսյանը։

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետը նշեց, որ այսօր էլ որոնողական ջոկատները հինգ ուղղություն էին պատրաստել, բայց այդ աշխատանքը ևս ընդհատվեց. «Մենք կարծում ենք, որ դա կապված է Ալիևի Շուշի այցի հետ, որովհետև վերջին տվյալներով, ինչպես տեսանք նաև ֆեյսբուքյան տիրույթում, արդեն տեսանյութ կա, որ Ալիևը տիկնոջ հետ գալիս է Շուշի։ Նաև տվյալներ կան, որ այս պահին նա այնտեղ է։ Չգիտենք՝ որքանով է հավաստի»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG