Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 396-ով, բուժվածներինը՝ 471-ով, գրանցվել է մահվան ևս 11-դեպք


Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 396-ով՝ հասնելով 163 հազար 972 -ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 11 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում գերատեսչության հրապարակած տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 471-ով և հասել 152 հազար 320-ի:

Իրականացվել է 2 հազար 546 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 619 հազար 066-ի:

Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 2 հազար 974-ի, ևս 726 վարակակիր, ըստ ԱՆ-ի, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 7 հազար 952 մարդ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG