«Գազպրոմ-Արմենիա» ընկերությունից հայտնում են, որ վերականգնողական աշխատանքները մայրուղային գազատարի վրա ավարտվել են ժամկետից շուտ, և արդեն երեկ ժամը 23-ին Հայաստան բնական գազի առաքումը անհրաժեշտ ծավալով վերականգնվել է:
Հիշեցնենք, երեկ առավոտյան ժամը 7-ից բնական գազի մուտքը Հայաստան դադարեցվել էր։