Մատչելիության հղումներ

Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր


Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի իր գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ, հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

Հունվարի 11-ին Մոսկվայում կայացած Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման համատեքստում նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր: Նախարար Այվազյանը կարևորել է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց վերադարձման վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված պարտավորության լիարժեք և շուտափույթ իրականացումը։

Հեռախոսազրույցի ընթացքում, ըստ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրության, անդրադարձ է կատարվել նաև հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG