Մատչելիության հղումներ

Ժամկետային զինծառայողի մահվան պատճառը պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն


Ժամկետային զինծառայող Ռադիկ Թաթոսյանի մահվան պատճառը պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, հայտնում է Քննչական կոմիտեն։

Հունվարի 12-ին` ժամը 14։50-ին, «երկկողմանի թոքաբորբ, սուր միոկարդիտ, COVID-19 հարցական» ախտորոշմամբ ԱՀ բժշկական կենտրոն է ընդունվել N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ռադիկ Էդգարի Թաթոսյանը: Նույն օրը՝ ժամը 18։25-ին, ԱՀ ԲԿ-ում գրանցվել է Թաթոսյանի կենսաբանական մահը։

Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG