Մատչելիության հղումներ

Գագիկ Ջհանգիրյանը` ԲԴԽ անդամի «Իմ քայլ»-ի թեկնածու


Ազգային ժողովի իշխանական «Իմ քայլ»-ը ԲԴԽ անդամի պաշտոնում որոշեց առաջադրել նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը թեկնածությունը։

«Հանդիպումից հետո խմբակցությունը խորհրդակցեց և որոշեց առաջադրել Գագիկ Ջհանգիրյանին որպես ԲԴԽ թեկնածու», - լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

Այսօր ավելի վաղ խմբակցության պատգամավորները հանդիպել էին Ջհանգիրյանի հետ, տվել հուզող հարցերն ու լսել պատասխանները։

Հանդիպումից հետո նախկին զինդատախազը հայտարարեց, որ եթե ի վերջո իշխանական խմբակցությունն իր թեկնածությունն առաջադրելու որոշում կայացնի, ինքը կընդունի այդ առաջարկը։

«Ես համաձայնել եմ թվապես մեծամասնության խմբակցության կողմից առաջադրվելու հետ, բայց ես գործադիր իշխանություն չեմ գնում, քաղաքական պաշտոն չեմ ստանձնում, ես քաղաքական թիմի անդամ չեմ դառնում։ Ես գնում եմ մասնագիտական աշխատանքի։ Ես ուրախ կլինեմ, որ ԲՀԿ-ն, ԼՀԿ-ն էլ այսօր ինձ առաջադրեն, մեծ սիրով կհամաձայնեմ իրենց կողմից ևս առաջադրվելու», - ասաց Ջհանգիրյանը՝ շարունակելով՝ ԲԴԽ-ի մեծ մասն իր ուսանողներն են, իր կոլեգաներն են․ - «Ես այնտեղ որևէ վատ մթնոլորտ չեմ տեսնում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG